Երևանում փետրվարի 3-ին կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ համաժողովին մասնակցելու են շուրջ 20 ավստրիական ընկերություններ, որոնք փնտրում են գործընկերներ արդյունաբերության, փայտի, գարեջրագործության, գյուղատնտեսության, հիդրոէլեկտրակայանների, բանկային համակարգի, կրթության, անվտանգության, առողջապահության և այլ ոլորտներում: