Գերմանիան, Ֆրանսիան միջնորդի նոր փորձ են ձեռնարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը և Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանը մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ:
Լե Դրիանի խոսքով՝ ուղևորությունն Ուկրաինա նախատեսված է «մոտ օրերս»: Նախարարի շրջապատից պարզաբանել են, որ այն պետք է տեղի ունենա փետրվարից ոչ ուշ։
«Տիկին Բերբոկը սկզբում կուղևորվի Ուկրաինա ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի շրջանակում: Այնուհետև կնախապատրաստվի ֆրանս-գերմանական համատեղ այց շփման գիծ»,-հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Աննալենա Բուրբոքը հունվարի 17-ին Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Հաջորդ օրը նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում։