Արցախի Հանրապետության քաղաքացին, ով երեկ հայտնվել էր Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում ու վերցվել արգելանքի, դեռ չի վերադարձվել հայկական կողմին։
Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ այս պահին ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցություններ են ընթանում Արցախի քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։
«Մինչև օրվա վերջ ավելի հստակ կլինի, թե երբ կվերադարձվի»,- նշել է նա։
Ն. Ալեքսանյանն ասել է, որ մինչև պատերազմը 69-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը բնակվում էր Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում, որն այժմ թշնամու վեահսկողության տակ է։
«Հաշվի առնելով, որ կռվից հետո է տեղափոխվել Բերձոր, երեկ էլ եղանակը մառախլապատ էր ու ձյուն, ըստ երևույթին, մոլորվել է»,- նշեց Բերձորի քաղաքապետը։