Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին Չինաստանի Ուսի քաղաքում հանդիպման ընթացքում հայտարարել են երկու պետությունների միջև 25 տարվա համապարփակ համագործակցության ծրագրի իրագործման մեկնարկի մասին: Այս մասին հայտնել են Չինաստանի արտգործնախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պեկինն ու Թեհրանն այդ համաձայնագիրը ստորագրել են 2021 թ. մարտի 27-ին:
«Որոշվել է ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտադրության, գիտության, առողջապահության ոլորտներում, ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ձկնորսության, կիբեռանվտանգության ոլորտներում, խորացնել հումանիտար փոխգործակցությունը, այդ թվում՝ կրթության, կինոյի, մասնագիտական պատրաստության և այլ ուղղություններով՝ համագործակցության նոր առաջընթացի հասնելու համար»,- ասված է փաստաթղթում: