Սփյուռքըսկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ, հատկապես, Արցախի պատերազմից հետո։ 2022 թվականը Սփյուռքի տարի հռչակելու առիթով լիբանանահայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Արամ Ա–ի խոսքով` 2022-ը Սփյուռքի տարի է հռչակվել, քանի որ սփյուռքի մասին խոսելն այլևս սովորական երևույթ չէ, քանի որ սփյուռքը տագնապի մեջ է։
«Նման տարի հռչակելու համար լուրջ պատճառներ ունեի` սփյուռքը սկսել է տարածվել ու ծավալվել։ Հայության մեծամասնությունը դրսում է ապրում, իսկ սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել։ Երիտասարդությունը սկսել է հեռանալ մեր կյանքից, մեր կառույցներից։ Օտարի ներկայությունը հայի կյանքի մեջ զգալի է դարձել»,–ասել է Արամ Ա–ն։
Նա հավելել է, որ սփյուռքը վերակազմակերպվելու կարիք ունի։