Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 16-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 347617: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8019 (+1) դեպք, մահվան ևս 1516 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4473 անձ: Ապաքինվել է 333609 անձ: