Ղազախստանում անկարգությունների նոր ալիք դժվար թե հնարավոր լինի։ Այս մասին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Ես չէի խոսի ինչ-որ ռևանշի վտանգի կամ նոր պոռթկման մասին։ Ես գրեթե վստահ եմ, որ դա անհնար է, քանի որ առաջին հերթին իրավիճակը վերահսկողության տակ է։ Երկրորդ՝ այժմ մեծ աշխատանք է տարվում ամբողջ պատկերը, բոլոր մասնակիցներին պարզելու ուղղությամբ։ Համապատասխանաբար, միջոցներ կձեռնարկվեն Ղազախստանի Հանրապետության օրենքի շրջանակներում։ Եվ իհարկե, յուրաքանչյուրն իր համար հետևություններ է արել այս իրավիճակից՝ ոչ միայն ղազախ ժողովուրդը, այլև երկրի ղեկավարությունը»,- ասել է նա RT-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: