Մի քանի իրանցի դիվանագետներ վերսկսում են իրենց աշխատանքն Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ), որը գտնվում Է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Հունվարի 17-ին այդ մասին հայտնել Է Իրանի ISNA գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում Է, որ Իրանից Սաուդյան Արաբիա դիվանագետների մուտքի մասին համաձայնությունը ձեռք Է բերվել սաուդացի և իրանցի ներկայացուցիչների միջև բանակցությունների հերթական փուլի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Մինչ այս պահը Բաղդադում կայացել Է Թեհրանի և Էր Ռիադի միջև բանակցությունների չորս փուլ: Բացի դրանից, կողմերը շփումներ են ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի հարթակներում:
Երկխոսությունը կենտրոնացած Է երկկողմ և տարածաշրջանային հարցերի վրա, ներառյալ իրադրությունը Պարսից ծոցում և Եմենում: 2021 թվականի հունիսի 21-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ Թեհրանի և Էր Ռադի միջև երկխոսության և դեսպանությունների աշխատանքի վերսկսման համար ոչ մի կարգի արգելքներ չկան: