Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ռուսաստան այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանգամանալից բանակցություններ կանցկացնի տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, պլանավորվում Է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում: Այդ մասին հունվարի 17-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին հայտարարել Է, որ Ռայիսին Մոսկվա ուղեւորվի հունվարին: Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Ռուսաստան Ռայիսիի այցի հնարավորությունը մշակվում Է, ժամկետների մասին հայտնի կդառնա ավելի ուշ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռայիսիի այցը Ռուսաստան շատ կարեւոր Է լինելու, անհրաժեշտ կլինի հարաբերությունների ինվենտարիզացիա անցկացնել՝ հաշվի առնելով Իրանի ղեկավարության մեջ փոփոխությունները, ընդգծելով, որ կողմերը պետք Է քննարկեն տնտեսական օրակարգը, միջազգային քաղաքականության հարցեր, աշխատանքը ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: