Դատարանը Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցրեց ապացուցել Սերժ Սարգսյանի մասին ասած խոսքերը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, պարտավորեցրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ապացուցել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարտվել է արտասահմանյան խաղատներում 100 մլն դոլարից ավել գումար։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով «Փաստինֆո»-ին։
Օգոստոսի 25-ին Սուքիասյանը ԱԺ ամբիոնից էր հայտարարել, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։
Այսօր կայացած նիստի ժամանակ կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը։ Դատավորը պարտավորեցրեց հայցվոր կողմին ապացուցել, որ իր արտահայտություններով Սուքիասյանը հանրային կերպով արատավորել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։
«Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նշված արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ինչպես նաև պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները համապատասպանում են իրականությանը», -գրում է կայքը։