Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպության գործունեությունը բացատրվում է Մոսկվային զսպելու փորձերով։ «Եթե Վլադիմիր Պուտինի նպատակն էր նվազեցնել ՆԱՏՕ-ի ներկայությունը իր սահմաններում, ապա նա հասավ ճիշտ հակառակին»,- ասել է նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում, փոխանցում է govoritmoskva.ru-ն։
Ստոլտենբերգը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ռեկորդային ընդլայնումը սկսվել է 2014 թվականին՝ Ղրիմը Ռուսաստանի հետ վերամիավորվելուց հետո։
«Եվրոպայում այժմ ավելի շատ ամերիկացի զինվոր կա, քան յոթ տարի առաջ: Փաստորեն, մենք միասին հիմա ավելին ենք անում Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, քան շատ տասնամյակների ընթացքում», - ասել է գլխավոր քարտուղարը: