Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը երկուշաբթի պաշտոնական ալիք է բացել Telegram մեսենջերում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նրա խոսքով՝ ռեսուրսը կպարունակի արդի տեղեկատվություն կազմակերպության պատասխանատվության ոլորտում տիրող իրավիճակի մասին։
Ալիքի բաժանորդները հնարավորություն կունենան առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների կողմից ընդունված որոշումների մասին։