Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 360 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 18-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 348145: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8022 (+2) դեպք, մահվան ևս 1516 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4981 անձ: Ապաքինվել է 333716 անձ: