Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի՝ Ռոբերտա Մեցոլան։ Որոշումը կայացվել է հունվարի 18-ին կայացած հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում, հայտնում է NEWS.am-ը։
Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում քվեարկության առաջին փուլում ընտրությունը կանգ է առել պահպանողական ԵԺԿ խմբակցության թեկնածուի վրա։