Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի: Անթիլիասի Մայրավանքում մտավարականների հետ հանդիպման ժամանակ նա բացատրել է, թե ինչու Սփյուռքի տարի, փոխանցում է Panorama.am-ը:
Արամ առաջինը նշել է, որ 2022 թվականը Սփյուռքի տարի հռչակելու լուրջ պատճառներ ուներ, որովհետև Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել:
«Սփյուռքը սկսել է տարածվել ու ծավալվել։ Հայության ճնշող մեծամասնությունը Սփյուռքում է: Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել: Սփյուռքը սկսել է անտարբեր լինեն ինքն իր նկատմամբ, հուսախաբ՝ Հայաստանի նկատմամբ, հատկապես՝ վերջին մի քանի տարիներին, Արցախի պատերազմից հետո:
Երիտասարդությունը սկսել է հեռանալ մեր հավաքական կյանքից, մեր կառույցներից: Օտարի ներկայությունը հայի կյանքում սկսել է դառնալ զգալի: Մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունների հետ չենք կարողացել քայլը պահել»,- ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: