Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 563 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 348708: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8025 (+3) դեպք, մահվան ևս 1517 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5412 անձ: Ապաքինվել է 333754 անձ: