Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Մոսկվա մեկնելուց առաջ ասել է, որ իր այցը կարող է շրջադարձային լինել Իրանի և Ռուսաստանի միջև քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերություններում, հայտնում է IRNA-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այցը կարող է շրջադարձային լինել Ռուսաստանի հետ Իրանի քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերություններում, ինչպես նաև կարող է արդյունավետ լինել տարածաշրջանում անվտանգության, տնտեսական և առևտրային հարաբերությունների ապահովման համար»,- IRNA-ն մեջբերում է նախագահի խոսքը։ «Այս ուղևորությունը պարոն Պուտինի հրավերով է, և այս այցի ընթացքում ջանքեր կգործադրվեն տարածաշրջանում բարիդրացիության քաղաքականության խթանման ուղղությամբ»,- հավելել է նա։