Պուտինը բանակցություններ է վարել Իրանի նախագահի հետ

19:23     19 հունվարի, 2022

Թեհրանը ցանկանում է համապարփակ և կայուն հարաբերություններ Մոսկվայի հետ, հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին, որը բարեկամական է մեզ համար, մենք ցանկանում ենք, որ այդ հարաբերությունները լինեն կայուն և համապարփակ», - ասել է Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սկզբում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 

Ինչպես ասել է Իրանի նախագահը, Իրանում բարեկամական պետություն Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման սահմանափակումներ չկան, երկու երկրների հարաբերությունները լինելու են ռազմավարական։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանին ՇՀԿ-ի լիիրավ անդամ դառնալուն աջակցելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին Մոսկվայում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների միջև առևտուրն անցյալ տարի աճել է ավելի քան 38 տոկոսով՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին։

«Կցանկանայի նշել, որ չնայած համաճարակին, նախորդ տարի մենք տեսանք առևտրի փոքր, բայց ամեն դեպքում որոշակի աճ՝ ավելի քան 6%, իսկ անցյալ տարի՝ ավելի քան 38 տոկոս աճ», - ասել է Պուտինը։

 


© armedia.am