Իրանը Ռուսաստանին է փոխանցել 20 տարի ժամկետով ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծը

23:06     19 հունվարի, 2022

Իրանական կողմը Ռուսաստանին է փոխանցել 20 տարի ժամկետով ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծը։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի օրը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իրանի նախագահի խոսքով՝ «[Իրանի և Ռուսաստանի միջև] առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը բավարարվածություն չի առաջացնում»։

«Մենք կարող ենք մի քանի անգամ բարձրացնել մեր առևտրատնտեսական համագործակցության մակարդակը»,- ​​հավելել է նա։


© armedia.am