ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ուրբաթ Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին գրավոր չի պատասխանի Ռուսաստանի անվտանգության առաջարկներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պետդեպարտամենտի ղեկավարը հայտարարությունն արել է չորեքշաբթի Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բլինքենը նշել է, որ բանակցությունների «լարված շաբաթվա» վերջում ԱՄՆ-ը նախատեսել է «գնահատել իրավիճակը»։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև ժամանակ տալ Ռուսաստանից բանակցողներին՝ գնահատելու անցած խորհրդակցությունները։
«Այս պահին ես չեմ նախատեսում որևէ փաստաթուղթ ներկայացնել արտգործնախարար Լավրովին»,- ասել է նա: