Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 621 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 349329: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8026 (+1) դեպք, մահվան ևս 1519 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5927 անձ: Ապաքինվել է 333857 անձ: