Երկկողմ հարաբերությունների հաստատումը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է, կարևոր է, որպեսզի այդ կապերը և շփումները ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ։ Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Կիև, որի ընթացքում նա հայտարարել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականության» ճանաչման մասին, հայտնում է NEWS.am-ը։
«Մենք ելնում ենք այդ սկզբունքային դիրքորոշումից այլ երկրների հետ մեր շփումները կառուցելիս և նման մոտեցում ենք ակնկալում մեր գործընկերներից»,- նշել է Զախարովան։