ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ընդգծել է հնարավոր սպառնալիքները զսպելու նպատակով Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատգամավորներին տեղեկացրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում տիրող իրավիճակի մասին և ներկայացրել է Աֆղանստանից բխող սպառնալիքները։ Ստանիսլավ Զասն ընդգծել է Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ հնարավոր սպառնալիքները զսպելու նպատակով»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։
Զասը պատգամավորներին տեղեկացրել է նաև Ղազախստանում խաղաղապահ գործողության արդյունքների մասին։ Նա նշել է, որ դրա արդյունքներով անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի կորուստներ չեն եղել։