Անկարան Երևանի հետ երրորդ երկրում բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է երկրի ԱԳՆ աղբյուրը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Հայաստանի հետ բանակցությունների հերթական փուլի օրը կորոշվի երկու կողմերի հատուկ ներկայացուցիչների կողմից։ Մենք ցանկանում ենք, որ բանակցություններն ընթանան Թուրքիայում և Հայաստանում։ Կարիք չկա դրանք անցկացնել երրորդ երկրում»,–ասել է աղբյուրը։