Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Պատերազմի մթնոլորտը, այս հոգեբանական վիճակը մեզ վրդովեցնում է, քանի որ մենք երկու կողմերի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր ենք։ Մեր հույսն է կազմակերպել հարգարժան Պուտինի և Զելենսկու հանդիպումը՝ ապահովելու դեմ առ դեմ հանդիպում»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ կշարունակի շփումները Պուտինի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։