Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը և հյուսիսարևելյան Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով։
Ինչպես հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից՝ փարոսն ու քաղաքապետարանի շենքը եռագույնով են «ներկվել» Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։