Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում պատասխանել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի խոսքերին Ռուսաստանի կողմից հանրապետության տարածք «փոքր ներխուժման» սպառնալիքի մասին, փոխանցում է Lenta.ru-ն:
«Մենք ցանկանում ենք հիշեցնել մեծ պետություններին, որ չկան մանր ագրեսիաներ և չկան փոքր ժողովուրդներ: Ինչպես չեն լինում նաև աննշան զոհեր ու փոքր վիշտ հարազատների կորուստից: Ես սա ասում եմ որպես մեծ տերության նախագահ », - գրել է Զելենսկին:
Ավելի վաղ Բայդենը հայտնել էր, որ Արևմուտքի արձագանքը կարող է տարբեր լինել Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի փոքր ներխուժումն Ուկրաինա կարող է ավելի զուսպ արձագանք առաջացնել Վաշինգտոնի և դաշնակիցների կողմից, քան լայնամասշտաբը: