Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը կայուն է։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այդ մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչային, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Այժմ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը կայուն է Ռուսաստանի միջնորդության և ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։ Իրավիճակի հետագա կարգավորման համար սահմանազատման և սահմանագծման գործնական աշխատանք է պետք»,– ասել է Զասը: