Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում հունվարի 21-ին սկսվել են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի «Ծվային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային վարժանքները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ծրագրի համաձայն՝ պլանավորված են զանազան մարտավարական մանյովրներ, ներառյալ այրվող նավի փրկում, զավթված նավի ազատում և հրաձգություն ծովային թիրախներին ցերեկային և գիշերային ժամանակ»,- հայտարարել է «Ծովային անվտանգության գոտի» վարժանքների պաշտոնական ներկայացուցիչ ծովակալ Մոստաֆա Թաջոդինին: