Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագա, իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։
«Ռոմա»-ն Twitter-ի էջում տեսանյութ է հրապարակել Մխիթարյանի մասնակցությամբ և շնորհավորել վերջինիս տարեդարձի կապակցությամբ։
«Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան։ Հայազգի ֆուտբոլիստը դառնում է 33 տարեկան»,- գրել են տեսանյութին կից։