Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը, հայտնում է Tert.am-ը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ հարաբերություններում ապագայում ձեռնարկվելիք քայլերը, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված կառուցողական և անկեղծ ջանքերով Թուրքիայի և Հայաստանի կողմից ստեղծված մեխանիզմները և դրանց կատարելագործման կարևորությունը։