Ռուսաստանն անկեղծորեն «կարմիր գծեր» է սահմանում և պատրաստակամություն է հայտնում քննարկել Ուկրաինայի հետ կապված խնդիրները՝ հիմնվելով իր ազգային շահերի պաշտպանության սկզբունքների վրա: Այս մասին հինգշաբթի լրագրողներին է ասել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը` պատասխանելով հարցին, թե արդյոք Կոմունիստական կուսակցության կողմից ներկայացված Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի նախագիծը չի հակասո՞ւմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գիտեք, որ մենք սկսած Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակից, շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը այս բոլոր հարցերի վերաբերյալ: Ավելին, ես կարծում եմ, որ առանձնահատկությունը այս հարցերում մեր քաղաքականության և դիրքորոշման մեջ այն է, որ մենք թափանցիկ ենք, այսինքն՝ բացարձակ անկեղծորեն ցույց ենք տալիս մեր «կարմիր գծերը» և երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը: Բայց նշեմ, որ մենք վճռականորեն պաշտպանելու ենք նաև մեր ազգային դիրքորոշումները »,- ասել է Վերշինինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը փետրվարի սկզբին կքննարկի Կոմկուսի խմբակցության կողմից ներկայացված Ստորին պալատի դիմումի նախագիծը նախագահին և Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման ճանաչման վերաբերյալ։