Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 361754-ի

11:24     28 հունվարի, 2022

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 3536 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում հունվարի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 361754: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8035 (+0) դեպք, մահվան ևս 1527 (+1) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 16965 անձ: Ապաքինվել է 335227 անձ:


© armedia.am