Կոմպոզիտոր Րաֆֆի Ալթունյանը ներկայացրել է իր և ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի վերջին համատեղ ստեղծագործությունը։ Երգը կոչվում է «Թռիչք վերջին անգամ»։
Խոսքերի հեղինակը Րաֆֆին է, երաժշտությունը գրել է վաղամեռիկ երգիչ, երգահան Հայկոն։
«Իմ և Ընկերոջս վերջին համատեղ աշխատանքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Րաֆֆին։
Երգը նվիրվում է 44-օրյա պատերազմում զոհված ռազմական օդաչու, գնդապետ Արմեն Ներսեսյանի հիշատակին, փոխանցում է Panorama.am-ը: