«Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Այս առումով, այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է։ Եվ ես իմ խորհրդանշական այցելությամբ ուզում եմ դրա մասին հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին և մեր սպաներին ու զինվորներին»,- ասել է է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի օրը որպես այցելության վայր ընտրել հենց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը:
Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին՝ կապված Արցախի բանակցային գործընթացի հետ, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները: Տևական, հանգամանորեն կարձագանքեմ»։