Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2594 նոր դեպք

11:01     29 հունվարի, 2022

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2594 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում հունվարի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 364348: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8041 (+6) դեպք, մահվան ևս 1529 (+2) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 19316 անձ: Ապաքինվել է 335462 անձ:


© armedia.am