Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2085 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 366433: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8046 (+5) դեպք, մահվան ևս 1533 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 21135 անձ: Ապաքինվել է 335719 անձ: