Լոս Անջելեսի քաղաքապետի՝ միջազգային հարցերով առաջին տեղակալ Նինա Խաչիգյանը նշանակվել է ԱՄՆ ՊՆ քաղաքականության հարցերով խորհրդի անդամ, հաղորդվում է Ամերիկայի Հայկական Վեհաժողովի կայք-ում, փոխանցում է News.am-ը:
Ընդգծվում է նաև, որ խորհրդի կազմում են այնպիսի ակնառու գործիչներ, ինչպես ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ու Հենրի Քիսինջերը:
«Վեհաժողովը շնորհավում է Խաչիգյանին այդ հեղինակավոր նշանակման կապակցությամբ: Հաշվի առնելով դեսպանի փորձն ու գիտելիքները՝ մենք չենք կասկածում, որ նա ծառայությանն արժանի կլինի»,-հայտարարել է Վեհաժողովի համանախագահ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը:
Դեսպան Խաչիգյանը նաև եղել է Ամերիկյան պրոգրեսի կենտրոնի գիտաշխատող ու ավագ փոխնախագահ, ինչպես նաև ասիական քաղաքականության գծով համաղեկավար նախագահ Օբամայի նախընտրական արշավի ժամանակ 2012 թվականին: Դեսպան Խաչիգյանը նաև եղել է RAND ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի տնօրենն ու աշխատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում 1998-1999 թվականներին: Նա բազմաթիվ գրքերի, զեկույցների ու հոդվածների հեղինակ է:
Խաչիգյանը Ամերիկայում ծառայող կին դեսպանների միության հիմնադիր է, որի կազմում ներառված է ավելի քան 200 գործող և նախկին դեսպան, մի շարք կազմակերպությունների համահիմնադիր է, խորհուրդների անդամ և այլն: