Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1362 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 31-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 367795: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8053 (+7) դեպք, մահվան ևս 1535 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 22202 անձ: Ապաքինվել է 336005 անձ: