Ամերիկյան ԶԼՄ-ները Ուկրաինայի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն են հրապարակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ցավոք, ամերիկյան ԶԼՄ-ները վերջին ամիսներին շատ մեծ քանակությամբ չստուգված, խեղաթյուրված և ակնհայտ կեղծ ու սադրիչ տեղեկատվություն են հրապարակում Ուկրաինայում և նրա շուրջ կատարվողի մասին: Դա ակնհայտ է դառնում արդեն գրեթե բոլորի համար, ուստի այդ հրապարակումներին պետք է համապատասխան կերպով վերաբերվել», - ասել է Պեսկովը լրագրողներին։