Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 3127 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 1-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 370922: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8056 (+3) դեպք, մահվան ևս 1537 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 25250 անձ: Ապաքինվել է 336079 անձ: