ԱՄՆ զինված ուժերը գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգում, որի արդյունքում սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հինգշաբթի Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անցած գիշեր իմ հրամանով ԱՄՆ զինվորականները հաջողությամբ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ ամերիկացիներին և մեր դաշնակիցներին պաշտպանելու, ինչպես նաև աշխարհում անվտանգությունն ամրապնդելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Նրանում նշվում է նաև, որ գործողության արդյունքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրեյշին, որը խմբավորման առաջնորդ է դարձել 2019-ի 31-ին։