Իրանը և նրա միջուկային ծրագիրը ամենամեծ սպառնալիքն են Իսրայելի համար, որը, անկախ Վիեննայի բանակցությունների արդյունքից, կպահպանի գործողությունների ազատությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայել պետության համար ամենամեծ վտանգն Իրանն է, Իրանի միջուկային ծրագիրը գտնվում է Իսրայելի կառավարության պատասխանատվության գոտում, որը, իհարկե, վերահսկում է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Իսրայելը կպահպանի գործողությունների ազատությունը ցանկացած դեպքում՝ համաձայնությամբ կամ առանց համաձայնության», - ասել է Բենեթը։