ԵՄ ներկայացուցիչը ողջունում է Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողների արտահանձնումը Հայաստան

15:41     7 փետրվարի, 2022

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանի կողմից ութ հայ զինծառայողների արտահանձնումը Հայաստան։ Այս մասին Կլաարը գրել է Twitter-ում:

«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից հայ կալանավորների ազատ արձակումը: Կարևոր մարդասիրական ժեստ անցած ուրբաթ Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպումից հետո»,- Կլաարը:


© armedia.am