Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:
«Այս համատեքստում ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցեր: Քննարկման առարկա են դարձել ընթացիկ և կապիտալ ծրագրերի, տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքը և հետագա անելիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ վարչապետն ընդգծել է, որ պետք է ակտիվ և արդյունավետ աշխատել բոլոր ուղղություններով նախանշված սոցիալական, ենթակառուցվածքային և մյուս թիրախներին հասնելու համար, և կոնկրետ հանձնարարականներ տվել պատասխանատուներին: