Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը՝ Վեյմարյան եռանկյունու երկրները, հանդես են եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին կոչ են անում՝ երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության ապահովման հարցերի շուրջ, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ փաստաթղթում Ռուսաստանին կոչ են արել՝ «ներդրում ունենալ ուկրաինական սահմանին իրադրության ապաԷսկալացման գործում և բովանդակալից երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության շուրջ»:
Նրանք ընդգծել են, որ պատրաստ են «կոնստուկտիվ կերպով մասնակցել անվտանգության այն հարցերի շուրջ բանակցություններին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Փաստաթղթում ասվում Է. «Վեյմարյան եռանկյունու պետությունների ու կառավարությունների ղեկավարներն ընդգծել են իրենց հանձնառությունն անվտանգության եվրոպական ու անդրատլանտյան ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»:
Կողմերը հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու և Ռուսաստանի համար «հետևանքների» մասին՝ ի դեպս իրադրության սրման, պաշտպանել են Նորմանդական ձևաչափի դերը Մինսկի համաձայնությունների իրականացման գործում: Երեք երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն պետք Է «մշտապես վերանայի պաշտպանության և զսպման իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով իրական իրադրության և «առաջնաթևում ներկայության ընդլայնման մասին դաշինքի ծրագրի շրջանակներում փոփոխությունները»: