Սյունիքի մարզում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների մասին կհայտարարվի շատ շուտով։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հայտնում է news.am-ը։
Նա պարզաբանեց, որ գլխավոր հյուպատոսություն բացելու համար որոշակի վարչական գործընթացներ են պահանջվում։ Նրա խոսքով՝ այդ գործընթացներն ընթացքի մեջ են։ «Եվ հայկական, և իրանական կողմերը պետք է ավարտին հասցնեն գործընթացը»,- ընդգծեց դեսպանը։