Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում հերթական դատական նիստի ժամանակ իր ելույթի վերջում երգել է Ուկրաինայի հիմնը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երկրի նախկին նախագահն արդեն երկրորդ անգամ է դատարան ներկայանում շապիկով, որի վրա Ուկրաինայի դրոշի գույներն են: