Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա: Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հաղորդում է news.am-ը։
Հարցին՝ քննարկվու՞մ է արդյոք Միութենական պետությանն անդամակցելու հեռանկարը և ի՞նչ դիրքորոշում ունի, Արթուր Գրիգորյանն ասաց, որ «Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա»։
«Իսկ քանի որ չկա, իմ դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է և պետք է այդպիսին մնա»,- ասաց Գրիգորյանը։