Ռուսաստանն ամեն ինչ կանի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին աջակցելու համար: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի ղեկավարը, խոսելով Ղազախստանում հունվարին տեղի ունեցած իրադարձությունների մասին, նշել է, որ Տոկաևն անում է ամեն ինչ, որպեսզի երկրում իրավիճակը «վերջապես կարգավորվի»։
«Մենք տեսնում ենք, որ Ղազախստանում կյանքը վերադարձել է կայուն, հանգիստ հուն, հասարակությունը լիովին աջակցում է երկրի ղեկավարության՝ լայնածավալ խնդիրների լուծման կուրսին։ Եվ մենք, մեր կողմից, Ռուսաստանն ամեն ինչ կանի Ղազախստանի նախագահին աջակցելու համար»,- ընդգծել է Պուտինը։
Նա վստահություն է հայտնել, որ ռուս-ղազախական համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և զարգանալ: